Վլադիմիր Պլունգյանը դասախոսություն է կարդացել Մոսկվայում

21 Հոկտեմբերի 2024, 20:30

Կրթություն

Մոսկվայի հայկական թանգարանը կազմակերպել է անվանի լեզվաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պլունգյանի դասախոսությունը «Հայոց լեզուն. ինչու են լեզվաբանները և այլ մարդիկ այն գնահատում» թեմայով։

Վլադիմիր Պլունգյանը քերականական տեսության, ձևաբանության, կորպուսային լեզվաբանության, աֆրիկագիտության, բանաստեղծական արվեստի մասնագետ է, ինչպես նաև արևելահայերենի ազգային կորպուսի ստեղծման նախաձեռնողներից մեկը։

Պրոֆեսոր Պլունգյանն իր դասախոսության ընթացքում խոսել է այն մասին, թե ինչով է հայերենը հետաքրքիր այլ մարդկանց համար և ինչու արժե այն ուսումնասիրել: Նա նկատել է, որ ամբողջ աշխարհում նկատվում է մասնագիտական հանրության հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:

Դասախոսության ընթացքում ունկնդիրները տեղեկացել են նաև հայոց լեզվի զարգացման ուղու, ինչպես նաև համաշխարհային գրականության մեջ իր արժանի տեղը զբաղեցնող հայ գրականության ձևավորման փուլերի մասին։

Մասնագետների կարծիքով՝ այսօր պակասում է հայոց լեզվի դասավանդման հարմարեցված մեթոդաբանությունը։ Տարբեր երկրներում Սփյուռքի շրջանում հայոց լեզվի պահպանումը բավական բարդ հարց է։ Ցանկացած Սփյուռք բախվում է մայրենի լեզվի պահպանման խնդրին։

Հիմա եթերում