Վլադիմիր Պուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին
26 Մայիսի 2025, 21:44
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Բանակցությունները կարճ են տևել։ Մանրամասներ չեն հաղորդվում։
Քննարկմանը մասնակցել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մինչ այդ Ֆիդանը հանդիպել է Վլադիմիր Մեդինսկու հետ, ով Ստամբուլում Ուկրաինայի հետ անցկացվող բանակցություններում ղեկավարում է ռուսական պատվիրակությունը։