Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Լեյլա Ադամյանին

11 Փետրվարի 2024, 11:03

Հայեր

Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 300-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը ականավոր գիտնականներին հանձնել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևները:

Ռուսաստանի նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Ռուսաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանին: