Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվել նրա ուղարկած նամակից հետո

19 Սեպտեմբերի 2023, 19:35

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվել նրա ուղարկած նամակից հետո: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.

«Իսկապես, մանրամասն նամակ է եղել, որտեղ ներկայացվում էր հայկական կողմի տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ։ Այդ պահին իրականում աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքերը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ՝ երեկվա դրությամբ այդ աշխատանքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին խմբաքանակը երկու ուղղություններով` Աղդամի և Լաչինի ճանապարհներով, ուղարկվեցին, բայց, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Այդ ժամանակից ի վեր որևէ այլ շփում չի եղել», – ասել է Պեսկովը։