Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը

31 Դեկտեմբերի 2024, 21:58

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և հավատացյալ հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս հրաշալի, բոլորի կողմից սիրված տոները միավորում են մեզ, յուրաքանչյուրի տանը ստեղծում յուրահատուկ, ջերմ մթնոլորտ, մարդկանց մեջ արթնացնում ամենապայծառ զգացմունքները:

Սրտանց մաղթում եմ ձեզ հաջողություններ պատասխանատու հովվական ծառայության մեջ, առողջություն և ամենայն բարիք», — ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական նամակում: