Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Յանա Եգորյանին
29 Հուլիսի 2025, 17:35
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Յանա Եգորյանին սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալի կապակցությամբ: Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտիկների անհատական մրցաշարում: Եզրափակիչում նա 15:11 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Զուզաննա Ցեսլարի նկատմամբ:
«Հարգելի Յանա Կարապետի,
Շնորհավորում եմ Ձեզ Թբիլիսիում կայացած սուսերամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակի կապակցությամբ:
Այս փայլուն հաղթանակը արժանի պարգև է ձեր տաղանդի, զարմանալի աշխատասիրության, Ձեր և Ձեր ուժերի հանդեպ հավատքի և, իհարկե, Հայրենական սուսերամարտի դպրոցի բարձր հեղինակության վկայության համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: