Վլադիմիր Սպիվակով. Աշխարհահռչակ երաժիշտ, ով արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» կոչմանը

12 Սեպտեմբերի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 12-ն աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի ծննդյան օրն է:

Երաժիշտը ծնվել է Ուֆայում, սակայն ավելի ուշ նրա ընտանիքը հաստատվել է Լենինգրադում։ Վեց տարեկանում սկսել է ջութակ նվագել։ 1953 թվականին ընդունվել Է Լենինգրադի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց, որտեղ աշակերտել է երաժշտության այնպիսի գուրուների, ինչպիսիք են Լյուբով Սիգալը և Վենիամին Շերը։

1975 թվականից սկսվել է Սպիվակովի միջազգային կարիերան, և դա ԱՄՆ-ում մենահամերգներից հետո։ Երաժիշտը որպես մենակատար հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Մոսկվայի, Լենինգրադի, Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Փարիզի, Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Պիտսբուրգի և Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախմբերը:

Վլադիմիր Թեոդորովիչը աշխատել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Եվգենի Մռավինսկին, Եվգենի Սվետլանովը, Յուրի Տեմիրկանովը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնարդ Բերնսթայնը, Սեյջի Օզավան, Լորին Մաազելը և այլք:

1975-1990 թվականներին Սպիվակովը դասավանդել է Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում: Վլադիմիր Սպիվակովն աշխատել է որպես Ռուսաստանի ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Աշխարհահռչակ երաժիշտն արժանացել է ՌԴ կառավարության մրցանակին մշակույթի ոլորտում՝ Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի ստեղծման համար։: Նա նաև արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» պատվավոր կոչմանը։

Վլադիմիր Թեոդորովիչն ամուսնացած է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ գրող, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի հետ: Նրանք ունեն երեք դուստր։

Նշենք նաև, որ աշխարհահռչակ երաժշտի պատվին անվանել են փոքր մոլորակներից մեկը․ այն ստացել է «Սպիվակով» անվանումը։