Ծիրանի փառատոն՝ Վլադիմիրի հայկական եկեղեցու բակում
01 Հուլիսի 2024, 22:51
Վլադիմիրի հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Ծիրանի երկրորդ փառատոնը։ Վլադիմիրի մարզի հայկական համայնքը հատուկ փառատոնի համար Հայաստանից մի քանի հարյուր կիլոգրամ ծիրան էր պատվիրել։
Հայաստանի համը խորհրդանշող մրգի փառատոնին մասնակցում էին Վլադիմիրի փոխքաղաքապետը և Վլադիմիրի մարզի պաշտոնյաններ։
Հայկական պարեր, երգեր, ասմունք․ Վլադիմիրի հայկական տան հյուրերի առջև ելույթ են ունեցել մարզի հայկական համայնքների մշակութային խմբերը։
Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցում էր նաև Իվանովոյի մարզի հայկական համայնքը։
Մոսկվայից, Սամարայից և Կրասնոդարից հետո Վլադիմիրը չորրորդ ռուսական քաղաքն է, որտեղ տեղի է ունենում Ծիրանի փառատոնը։