Վլադիսլավ Հայրիյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ «Պրո Բոքս»- ի վարկածով

28 Հունիսի 2023, 20:01

Սպորտ

Մոսկվայում հունիսի 22-ին «Պրո Բոքս»- ի վարկածով մենամարտել են ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Վլադիսլավ Հայրիյանը և Ուզբեկստանը ներկայացնող Սարդոր Մուզաֆարովը: Հաղթանակը հայազգի բռնցքամարտիկինն է եղել:

Պյատիգորսկի հայկական համայնքի տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Հայրիյանը երկրորդ ռաունդում նոկաուտով նվաճել է հաղթողի տիտղոսն ու դարձել «Պրո բոքսի» վարկածով Ռուսաստանի չեմպիոն:

28-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2022 թվականի դեկտեմբերին և արդեն հասցրել է 4 հաղթանակ տանել նոկաուտով:

Հիմա եթերում