Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցում նշվել է Բուն Բարեկենդանը

12 Փետրվարի 2024, 18:26

Մշակույթ

Փետրվարի 11-ին Վլադիվոստոկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցում նշվել է Բուն Բարեկենդանը։ Սաները ներկայացրել են տոնի հոգևոր խորհուրդը և դրա հետ կապված ժողովրդական սովորույթները։

Առաջին անգամ կրթօջախի սաների մասնակցութամբ բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը։