Վլադիվոստոկում նշել են հայկական մշակույթի օրը և Խաչվերացը

20 Սեպտեմբերի 2024, 00:05

Մշակույթ

Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցում նշվել է հայկական մշակույթի օրը և Տիրոջ ազնիվ և կենարար Խաչի վեհացման եկեղեցական տոնը՝ Խաչվերացը:

Հավաքվածներին ողջունել են Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր Տեր Արտակ քահանա Սուլթանյանը և Պրիմորսկի երկրամասում Ռուսաստանի հայերի միության նախագահ Հարություն Ավեդյանը:

Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր, որոնց թվում էին Պրիմորսկի երկրամասի ժողովուրդների ասամբլեայի նախագահ Գալինա Ալեքսեևան, Պրիմորսկի երկրամասի բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարար Արեստ Դավթյանը և այլք: