Վոլգոգրադցիները զարմացրել են ԶԱԳՍ-ի աշխատակիցներին՝ տղաներին կոչելով Նորայր անունով

19 Ապրիլի 2025, 13:43

Հայեր

Վոլգոգրադ քաղաքի բնակիչները շարունակում են երեխաների համար հետաքրքիր անուններ ընտրել։ Տղաների հնարամիտ ծնողները ԶԱԳՍ-ի աշխատակիցներին զարմացրել են Դիմաշ, Նորայր և Թադեոս անուններով, իսկ աղջիկների ծնողները՝ Լետիցիա, Իվետա, Միրել, Ռանելիա, Տամաշա, Թոմիրիս անուններով: Այս մասին հայտնում է «Новости Волгограда.ру»-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային արդարադատության կոմիտեի տվյալները։

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, մարտին ծնողներն ավելի շատ իրենց երեխաների համար ընտրել են այնպիսի սովորական անուններ, ինչպիսիք են Մաքսիմը, Ռոման, Տիմոֆեյը, Իվանը, ինչպես նաև Մարիան, Վարվարան, Պոլինան, Սոֆիան, Ալիսան։