Վոլգոգրադում և Կալինինգրադում կներկայացվի Գեորգի Դոլմազյանի «Հաղթական ընթերցումներ» նախագիծը
24 Փետրվարի 2025, 15:05

Ռեժիսոր Գեորգի Դոլմազյանի մասնակցությամբ «Հաղթական ընթերցումներ» համառուսաստանյան ակցիան տեղի կունենա Վոլգոգրադում և Կալինինգրադում։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան։
МОСТ թատրոնի կոլեկտիվը մետրոյի «Մայակովսկայա» կայարանում ներկայացրել է առաջին գրական և երաժշտական բեմադրությունը՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին: Մարտին և ապրիլին թատրոնի կոլեկտիվը «Ընթերցումներով» կմեկնի Վոլգոգրադ և Կալինինգրադ։