Վոլգոգրադում կբացվի Գեորգի Մաթևոսյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսը

10 Հունվարի 2024, 10:28

Մշակույթ

Վոլգոգրադի կերպարվեստի թանգարանում 2024 թվականի հունվարի 19-ից մարտի 4-ը կգործի անվանի նկարիչ Գեորգի Մաթևոսյանի «Ես գրեթե կողքիդ եմ» հոբելյանական անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացվելու են Գեորգի Մաթևոսյանի ավելի քան վաթսուն ստեղծագործություններ, որոնք ընդամենը մի փոքր մասն են կազմում վարպետի՝ հիսունամյա ստեղծագործական ուղու ընթացքում արված ստեղծագործություններից:

«Յուրաքանչյուր հաջորդ աշխատանք մի նոր բան է: Ես չեմ մտածում ապագայի մասին, այլ մտածում եմ արդեն զգացվածի մասին, նայում եմ փորձի վրա հիմնված հայացքով։ Դատարկ կտավը լավագույն աշխատանքն է, քանի որ դրա վրա կարելի է տեսնել այն ամենը, ինչ դեռ գրված չէ»,-պատմել է նկարիչը։