«Ուրարտու» անսամբլը Վրաստանում նվաճել է միջազգային մրցույթի Գրան պրին

14 Օգոստոսի 2024, 20:15

Մշակույթ

Նարինե Գրիգորյանի ղեկավարած պարային համույթը Վրաստանում կայացած «Harira» միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի:

Վոլժսկի քաղաքում գործող «Ուրարտու» պարային համույթի 60 արտիստ՝ Նարինե Գրիգորյանի ղեկավարությամբ, հիացրել է Բաթումիի հանդիսատեսին , հյուրերին և մրցանակի արժանացել «Ժողովրդական պար» անվանակարգում՝ հաղթանակ կորզելով Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի և Վրաստանի գործընկերներից:

Ինքը՝ Նարինե Գրիգորյանը, միջազգային փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի։ Այսօր նման պարգև ունի միայն հինգ ղեկավար, և Նարինեն համալրել է նրանց շարքերը: