Վոլոդինը կոչ է արել ապահովել Ղարաբաղի խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
20 Սեպտեմբերի 2023, 19:06
Իրավական տեսանկյունից Ադրբեջանը գործում է Լեռնային Ղարաբաղում՝ իր տարածքում։ Սակայն այսօր կարևոր է ապահովել տարածաշրջանում բնակվող խաղաղ բնակչության անվտանգությունը և նրանց իրավունքների հարգումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է: Ելնելով այս որոշումներից՝ իրավական տեսանկյունից այսօր Բաքուն գործում է իր տարածքում։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- գրել է Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում։
«Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այնտեղ ապրող խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվեն»,- ընդգծել է Վոլոդինը։