Վոլոդյա Էվաջյանը և Վարդ Շահբազյանը՝ Վրաստանի կարատեի առաջնության բրոնզե մեդալակիրներ

04 Մարտի 2025, 12:35

Սպորտ

Ախալքալաքի մարզիկները մասնակցել են Վրաստանի կարատեի առաջնությանը, որն անցկացվել է Գորիում՝ մարտի 1-ից 2-ը։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Առաջնությանը մեկնել հինգ մարզիկ, որոնցից երկուսը՝ Վոլոդյա Էվաջյանը (18 տարեկանից բարձր կարգ) և Վարդ Շահբազյանը (12-13 տարեկան կարգ) արժանացել են բրոնզե մեդալների։ Նրանք Ախալքալաքի մարզադպրոցի սաներ են։

Վրաստանի կարատեի առաջնությանը մասնակցել է 400 մարզիկ ամբողջ Հանրապետությունից: