Վոլոդյա Մնացականյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի արծաթե մեդալակիր

28 Հունվարի 2025, 12:13

Սպորտ

Բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել Վոլոդյա Մնացականյանը (48 կգ) Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքից։ Մրցումները դարձել են աշխարհի առաջնության ընտրական փուլ։

Հիշեցնենք, որ լեգենդար Օլեգ Սաիտովի անվան Ռուսաստանի գավաթն անցկացվել է հունվարի 20-25-ը Սամարայում և հավաքել է 104 մասնակից 38 մարզերից: