Վոլոդյա Մնացականյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
26 Օգոստոսի 2025, 14:55
Մերձմոսկվայից բռնցքամարտիկ Վոլոդյա Մնացականյանը 2025 թվականի Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Մրցումներն անցկացվել են օգոստոսի 15-23-ը Եկատերինբուրգում՝ «Ռուսաստանի սպորտ» պետական ծրագրի շրջանակներում։ Մրցաշարը համախմբել էր երկրի 61 մարզերը ներկայացնող 324 մարզիկի և դարձել բռնցքամարտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկը:
Մնացականյանի վստահ ելույթը մինչև 48 կգ քաշային կարգում երկրորդ տեղն ու ճանաչումն է բերել նրան երկրի ուժեղագույն բռնցքամարտիկների շարքում: