Վոլոդյա Մնացականյանը` բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն
15 Հոկտեմբերի 2024, 09:23
Իրկուտսկում հոկտեմբերի 12-ին ավարտվել են բռնցքամարտի Ռուսաստանի 2024 թվականի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Նոգինսկից բռնցքամարտիկ Վոլոդյա Մնացականյանը 48 կգ քաշային կարգում նվաճել է առաջնության ոսկե մեդալը։
Վոլոդյան անցկացրել է 4 մենամարտ՝ յուրաքանչյուրում հաղթելով միաձայն որոշմամբ։ Եզրափակիչ խաղում նա պարտության է մատնել Պավել Վասիլևին, որը ներկայացնում էր Սախայի Հանրապետությունը (Յակուտիա)։