Վոլոգդայում հայկական կիրակնօրյա դպրոց կբացվի
20 Փետրվարի 2025, 19:30

ՌՀՄ արտագնա նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի 1-ին Վոլոգդայի մարզի Շեկսնա քաղաքատիպ ավանում բացել հայկական կիրակնօրյա դպրոց։
Նիստից հետո միության անդամների համար կազմակերպվել է նաև շրջայց Յուրի և Հարութ Ատոմյան եղբայրների «Ատագ» հրուշակեղենի գործարանում։ Այն համարվում է ՌԴ-ում լավագույն գործարաններից մեկը։ «Ատագ»-ը բազմիցս արժանացել է նաև ոսկե մեդալների միջազգային ցուցահանդեսներում:
Գործարանի տարածքում պարբերաբար անցկացվում են մարզային միջոցառումներ։ Բացի այդ, Աթոյան եղբայրների ջանքերի շնորհիվ Շեկսնա ավանում վերականգնվել է Աստվածամոր Կազանյան սրբապատկերի տաճարը։