Վորոնեժի հայ համայնքը նշել է Տրնդեզը

15 Փետրվարի 2025, 19:59

Մշակույթ

Վորոնեժում հայ համայնքի նախաձեռնությամբ նշել են Տյառնընդառաջը կամ Տրնդեզը։ Այն սկսվել
է երեկոյան ժամերգությամբ, որի ժամանակ Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդ Տեր Արսեն քահանա Իսրայելյանը բացատրել է տոնի քրիստոնեական խորհուրդը։

Պատարագից հետո հայ համայնքի ներկայացուցիչները կատարել են ազգային պարեր և ժողովրդական երգեր։