Խցանումներ վրաց-հայկական սահմանին․ ֆուտբոլասերները ժամանում են Երևան
20 Մարտի 2025, 14:21

Այսօր՝ մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը:
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, խաղով պայմանավորված վրաց-հայկական սահմանին հսկայական խցանումներ են: Վրացի երկրպագուները շտապում են Երևան՝ աջակցելու իրենց հավաքականին:
