Վրաստան-Հայաստան սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27 Փետրվարի 2026, 14:40
Ձնահոսքի բարձր վտանգի պատճառով, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վրաստան-Ռուսաստան սահման տանող ճանապարհին՝ «Վերին Լարս» անցակետի ուղղությամբ։
Բքի, առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են կիրառվել նաև Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90–112-րդ կմ հատվածում։