Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուները զանգվածային անկարգություններ են հրահրել

23 Մարտի 2025, 20:46

Սպորտ

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Թբիլիսիի «Դինամո Արենայում»։

Վրացի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և սկսել իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը հաղթել է 6:1 հաշվով։