Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը փակ կմնա մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը

28 Դեկտեմբերի 2025, 16:26

Քաղաքականություն

Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը փակ կմնա մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Այդ պատճառով Բաքու–Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կրկին հետաձգվել է։

Ադրբեջանը երկարաձգել է կարանտինային միջոցառումները, որոնք ներդրվել էին 2020 թվականի մարտի կեսերին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ներկայումս երկու երկրների միջև գործում է միայն ավիահաղորդակցությունը։

Հիմա եթերում