«Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված հարևան Հայաստանի լինել-չլինելը». Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին
24 Հոկտեմբերի 2024, 18:24
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայերեն և վրացերեն լեզվով դիմել է Վրաստանի հայերին։
«Իմ թանկագին հայ հայրենակիցներ,
Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։
Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։
Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք․ որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։