Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քննադատել է հայերի վրա աղբ նետած երկրպագուներին
24 Մարտի 2025, 14:35

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին քննադատել է ֆուտբոլային խաղից հետո հայ երկրպագուների վրա աղբ նետած երկրպագուներին, գրում Է Sputnik Գրուզիան:
«Հյուրերի թիմի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անթույլատրելի է։ Այս միանգամայն անընդունելի գործողությամբ մենք վիրավորեցինք նրանց և թույլ չտվեցինք մեր թիմին իր երկրպագուների հետ միասին տոնել հաղթանակը։ Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա»,- ասել է նա։
Միաժամանակ Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել մնացած երկրպագուներին հիանալի մթնոլորտի համար, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջին խաղում բարձր մակարդակով ջերմ ընդունելության համար։