Վրաստանի հավաքականը հաղթանակը խորը ու համապարփակ աշխատանքի արդյունք է․ Ռոբերտ Գասպարյան
28 Հունիսի 2024, 23:16
Alpha News-ի ուղիղ եթերում մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը խոսել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի տարած պատմական հաղթանակի մասին։ Հիշեցնենք, որ վրացիները ջախջախիչ հաղթանակ են տարել պորտուգալացիների նկատմամբ։
«Վերացնենք այն միտքը, որ Վրաստանի հավաքականը հաղթանակի հասել է պատահականության սկզբունքով։ Սա խորը ու համապարփակ աշխատանքի արդյունք է, որին Վրաստանի ֆուտբոլի ֆերդերացիան հասել է 10 տարվա աշխատանքի արդյունքում։ Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը Լևան Կոբիաշվիլին է, որը երկար տարիներ խաղացել է Եվրոպայում, 2014-ին կարիերան ավարտել է, որից հետո՝ 2015-ի հոկտեմբերին նշանակվել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ»,- ասել է Գասպարյանը և հավելել՝ Կոբիաշվիլին Ֆրաստանի ազգային հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է եղել։
Սպորտային մեկնաբանը շատ է կարևորում ֆուտբոլային մտածողություն ունենալը, որը գործի կեսն է։
«Որքան ֆուտբոլային մտածողություն ունի ՖՖ նախագահը, այդ երկրում հնարավոր է զարկ տալ ֆուտբոլրի զարգացմանը։ Մեր ֆուտբոլի ֆեդերացիան չունի նման մտածողություն, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդրացիայի այսօրվա նախագահը մասնագիտությամբ լրագրող է։ Իր գործունեությունը ծավալել է լրագրության ոլորտում։ Մարզական մեկնաբան լինելը լրիվ այլ բան է, ֆուտբոլիստ լինելը՝ լրիվ ուրիշ։ Օրինակ, Լևանը վրացական ֆուտբոլի բոլոր դպրոցներն անցել է ու հիմա գերազանց է կատարում իր աշխատանքը»,- եզրափակել է Ռոբերտ Գասպարյանը։