Վրաստանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրանեսթի նիստին
27 Հոկտեմբերի 2025, 13:15
Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել Եվրանեսթի ղեկավարությանը, որում նշել է, որ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին և դուրս են գալիս խորհրդարանական դիվանագիտության շրջանակներից։
Մախաշվիլին նշել է, որ Եվրախորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք ուղղված են Վրաստանի դեմ, հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնք պետք է պահպանի այս հարթակը։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-30-ը։