Վրաստանից Հայաստան տանող ճանապարհն առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար
19 Դեկտեմբերի 2024, 10:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/12/19103313/238900781_0_21_1967_1127_1920x0_80_0_0_698589675d3f7a76785423333ee87d58.jpg)
Վրաստանում արգելվել է դեպի Հայաստան տանող ճանապարհով բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Առատ ձյան պատճառով արգելվել է Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև Հայաստանի հետ սահման (90-112 կմ) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։