Վրաստանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը. Լաշա Դարսալիա
11 Ապրիլի 2024, 12:10
Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
«Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Հույս ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան»,- ասել է Դարսալիան: