Վրաստանն այժմ համարձակ դիմակայում է Արևմուտքի ճնշումներին․ Կոնստանտին Դոլգով
16 Փետրվարի 2024, 23:22
ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Դոլգովը Alpha Նյուզ-ին մեկնաբանել է Հարավային Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես, Վրաստանի վրա Արևմուտքի ճնշման դերը:
Դոլգովի խոսքով՝ Վրաստանի կառավարությունն այժմ փորձում է դիմակայել Արևմուտքի հզոր ճնշմանը, և դա կարևոր գործոն է Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։
«Այժմ մենք տեսնում ենք, որ Վրաստանի կառավարությունը փորձում է դիմակայել արևմտյան ուժեղ ճնշմանը, այնպիսի բացարձակ ահռելի ճնշման, որ Արևմուտքը գործադրում է Թբիլիսիի վրա, այդ թվում՝ վրացի որոշ քաղաքական գործիչների միջոցով՝ սկսած Վրաստանի նախագահից։ Այսպիսով, Արևմուտքը ցանկանում է Թբիլիսիին մղել մասնակցելու հակառուսական արշավին։ Բայց Վրաստանի իշխանությունը բացարձակապես չի ցանկանում առճակատում Ռուսաստանի հետ, այլ ընդհակառակը, ցանկանում է առևտուր անել և բարեկամ լինել։ Հետևաբար, վրացական իշխանությունն այժմ բավական հավասարակշռված և համարձակ գիծ է զբաղեցնում այն ճնշման դիմաց, որն իր վրա գործադրում է Արևմուտքը։
Եվ եթե այս դիրքորոշումը շարունակվի, ապա սա նույնպես կարևոր գործոն է Կովկասում իրավիճակի կայունացման և արևմտյան ապակայունացնող միջամտությունը կանխելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դարավոր կապեր ունի կովկասյան տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։
«Ոչ միայն այն պատճառով, որ մենք երկար ժամանակ մեկ երկիր էինք, այլ դրանից առաջ և հետո մեր կապերը ոչ թե ընդհատվեցին, այլ միայն ամրապնդվեցին։ Ուստի մեր ուժն այս տարածաշրջանում առաջին հերթին մեր ժողովուրդների կապերի մեջ է»,- եզրափակել է Դոլգովը։