Վրաստանում գործում է հայերեն ուսուցմամբ 130 պետական դպրոց

23 Օգոստոսի 2025, 16:15

Կրթություն

Վրաստանի կրթության նախարարության կայքում տեղադրված է տեղեկատվություն արտասահմանյան սեկտորներ ունեցող դպրոցների մասին։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Վրաստանում ներկայումս գործում է հայերեն ուսուցմամբ 130 կրթօջախ, ադրբեջանական սեկտոր ունեցող դպրոցների թիվը 118 է, ռուսալեզու դպրոցներինը՝ 46, իսկ ուկրաինականը՝ 3: