Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Վրաստանում կայացած մրցաշարում

24 Հունիսի 2024, 12:41

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանում մասնակցել է Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային հուշամրցաշարին և նվաճել 10 մեդալ: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Հայաստանը մրցաշարին մասնակցել է 10 մարզիկներով և զբաղեցրել առաջին տեղը՝ նվաճելով 7 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Մրցաշարի չեմպիոններ են դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Ալիկ Կճոյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեփանյանը (92 կգ):

Հայաստանից բացի մրցաշարին մասնակցում էին Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Իսրայելի, Կիպրոսի, Լեհաստանի, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի երիտասարդական թիմերը։

Հիմա եթերում