Վրաստանում ընտրություններից հետո սկզբունքային փոփոխություններ չեն լինի. Դմիտրի Ժուրավլյով
30 Հոկտեմբերի 2024, 22:30
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչպես կազդեն Վրաստանում անցած ընտրությունները հետխորհրդային տարածքում արևմտյան քաղաքականության վրա։
«Ընտրություններից հետո Վրաստանում հիմնարար փոփոխություններ չեն լինի։ Ֆինանսավորման ավելացում, քաղաքականության խստացում կլինի, բայց ըստ էության՝ ոչինչ չի փոխվի, քանի որ նրանք վստահ են, որ եվրաինտեգրման խայծով կբռնեն ողջ ԱՊՀ-ն։
Արևմուտքի կողմից կավելանա քարոզչությունը, ԱՊՀ երկրներում հակառուսական վերնախավի ձևավորման արագացումը, ինչպես նաև այս երկրների բիզնեսների հետ փոխգործակցության աճն՝ այն ակնկալիքով, որ հարուստ մարդիկ միշտ կլինեն արևմտամետ, ինչը, ցավոք, մինչ այժմ հաստատվել է։
Արևմուտքում վստահ էին, որ Վրաստանում մարդիկ դուրս կգան փողոց, կքանդեն այս իշխանությունը և կլինի երկրորդ Ուկրաինա։ Բայց չքանդեցին, որովհետև ողջախոհությունը հաղթահարեց դատարկ խոսակցությունները։ Նրանք (Արևմուտքը) պետք է տարանջատեն իշխանություններն ու բիզնեսը, այդ բիզնեսը լավն է, դա արևմտյան արժեքների համար է, իսկ իշխանությունները վատն են, իրենք իրենց ծախել են ռուսներին։ Սա Արևմուտքի դիրքորոշումն է»,- ասել է Ժուրավլյովը։