Վրաստանը բարդ իրավիճակում է և արտաքին քաղաքականության մեջ ռացիոնալության կարիք ունի. Վիկտոր Կիպիանի

15 Հուլիսի 2023, 15:50

Քաղաքականություն

Վրաստանը հստակ պատկերացում ունի, թե ուր է գնում, և այն հիմնված է վրացական հասարակության ընդհանուր կոնսենսուսի վրա։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին՝ պատասխանելով այն հարցին, թե ուր է գնում Վրաստանը, եւ, ամենակարեւորը, ում հետ է քայլում։

«Եթե մի կողմ դնենք պոեզիան և զբաղվենք արձակով, ապա այժմ Վրաստանում քիչ թե շատ հստակ պատկերացում կա, թե ուր ենք մենք գնում, և այն հիմնված է ոչ միայն Վրաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային փաստաթղթերի, այլև ընդհանուր կոնսենսուսի վրա, որը գերակշռում է վրացական հասարակության մեջ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ կա որոշակի առանձնահատկություն, որը կապված է Վրաստանի աշխարհագրության հետ, և մենք դա ընդգծում ենք, երբ խոսում ենք որոշակի ռիսկերի մասին: Մեր երկիրը գտնվում է բարդ իրավիճակում տարածքների շուրջ 20 տոկոսը օկուպացված է, ուստի, ելնելով մեր դառը փորձից, անհրաժեշտ է ռացիոնալություն արտաքին քաղաքականության մեջ», — նշել է Կիպիանին։

Նրա խոսքով վրացական իշխանությունների քաղաքականության մեջ դեռեւս գոյություն ունի կոմունիկացիոն բաղադրիչ, որը, որոշ դեպքերում, թողնում է ցանկանալ ավելի լավը։ Սա ավելացնում է որոշակի թյուրըմբռնում վրացական արտաքին վեկտորի որոշ կետերում։

«Ինձ համար այդ հարցը համեմատաբար պարզ է, չնայած կան որոշակի ծախսեր, որոնք, մեղմ ասած, կապված են Ուկրաինայում պատերազմի հետ։ Կա որոշակի համաշխարհային միտում՝ որևէ կողմ չընդունել, սակայն, մենք առաջարկել ենք Ուկրաինային ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար հստակ աջակցություն։ Բայց, հասկանալի պատճառներով, մենք զերծ ենք մնում ռազմական աջակցությունից։ Ռուսաստանի հետ հարեւանության դարավոր հարցը ճիշտ հավասարակշռման հարց է, որպեսզի լրացուցիչ խթանիչի դեր չխաղա։ Թե ինչպես է դա ստացվում վրացական իշխանությունների մոտ, քաղաքական և աշխարհաքաղաքական կուրսի հարց է, կարելի է ասել` քաղաքակրթական ընտրության հարց։ Դա կանխորոշված է շատ սերունդների, ոչ միայն ներկա սերունդների համար», — ընդգծել է Կիպիանին։