Վրաստանը չի մասնակցել և չի էլ մասնակցելու «3+3» ձևաչափին. Վրաստանի ԱԳ նախարար

15 Նոյեմբերի 2023, 14:10

Քաղաքականություն

Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանք ամբողջովին կենտրոնացած են խաղաղության վրա։

Խոսելով տարածաշրջանային «3+3» հարթակի մասին՝ դիվանագետն ասել է.

«Վրաստանը միանշանակ դիրքորոշում ունի «3+3» ձևաչափի վերաբերյալ, երկիրը չի մասնակցել այս ձևաչափին, չի մասնակցում և չի էլ մասնակցելու ապագայում»։