Վրաստանը ներկայացնող Կարոլինա Այվազյանը՝ «Երիտասարդ հայուհի 2025» մրցույթի հաղթողների թվում

15 Ապրիլի 2025, 16:20

Հայեր

Օրերս Հայաստանում անցկացվել է «Երիտասարդ հայուհի 2025» գեղեցկության մրցույթը։ Վրաստանը ներկայացնող 12-ամյա Կարոլինա Այվազյանը հայտնվել է հաղթողների շարքերում: Նա արժանացել է մրցանակի՝ 7-օրյա տուրիստական փաթեթ դեպի Դուբայ:

Հայաստանից և աշխարհի այլ երկրներից ժամանած հայուհիները Երևանում մասնակցել են մրցույթին 4-ից 21 տարեկան տարբեր տարիքային կատեգորիաներում։

Գեղեցկության մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 1500 մասնակից, երկրորդ փուլին՝ 620 մասնակից և ժյուրին ընտրել է նրանցից լավագույններին։

Մրցույթի մասնակիցները պոդիումով քայլել են հայկական ավանդական հագուստով (տարազով), ինչպես նաև պարել են՝ ներկայացնելով իրենց բնական գեղեցկությունն՝ առանց դիմահարդարման և հավաքված վարսերով։