Վրաստանը ողջունում է պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի համար․ Կոբախիձե

09 Օգոստոսի 2025, 13:50

Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ»,-գրել է նա։

Հիմա եթերում