Վրույր Հարությունյան․Դերասան, որն իր ողջ կյանքը նվիրեց Վանաձորի թատրոնին
19 Դեկտեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիա, այնուհետև դարձել Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան:
Հարությունյանը նաև աշխատել է Արտաշատի Համո Խարազյանի անվան պետական թատրոնում, սակայն կրկին վերադարձել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոն: 1998 թվականին իր ընկերների և գործընկերների՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանի և Արամայիս Սարգսյանի հետ Վանաձորում հիմնել է «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչև 2001 թվականը Հարությունյանը եղել է դերասան և գլխավոր ռեժիսոր:
Իր դերասանական կարիերայի ընթացքում Վրույր Հարությունյանը կերտել է շուրջ 50 թատերական դեր, խաղացել է «Վառած լապտեր», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Մի վախեցիր», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» ու այլ ֆիլմերում։
Նրա վերջին ֆիլմը «Tale of the Anguished Gardener»-ն էր:
Վրույր Հարությունյանը կյանքից հեռացել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին։