Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է դաշնակցային համագործակցության կարևորությունը. Գալուզին
24 Փետրվարի 2025, 17:53

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» փակման և Sputnik Ադրբեջանի լուծարման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։
«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով», — ասել է նա։