Վյաչեսլավ Մանուչարով․ Ռուսական կինոյի հայկական դեմքը
01 Սեպտեմբերի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Վյաչեսլավ Մանուչարովը դերասան, հեռուստահաղորդավար և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է։
Ծնվել է Մոսկվայում հայկական ընտանիքում։ Հայրական կողմից նա սերում է հին հայկական Մանուչարյանց տոհմից, իսկ մայրական կողմի արմատներով, նա ծագում է բնիկ մոսկվացիներ համարվող հին ազնվական, իշխան Շեպելևների տոհմից։ Դերասանի հայրը Մոսկվայում առաջին մորթյա գործարանն է ունեցել, իսկ մայրը եղել է Մոսկվայի հայտնի գեղեցկության սրահի ղեկավարը։
Նրա տատիկը՝ Շուշանիկը, Լենինի անձնական գրադարանավարուհին էր:
«Ես վեցերորդ սերնդի մոսկվացի եմ՝ չնայած սերում եմ հին հայկական տոհմից, որը 1917-ին գրեթե ամբողջովին կոտորվել է»,- հարցազրույցներից մեկում ասել է Վյաչեսլավը:
Մանուչարովը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետին կից հեղինակավոր քիմիական դպրոցում, բայց ճշգրիտ գիտությունները նրան ընդհանրապես դուր չէին գալիս։ Նա հասկանում էր, որ պետք է գնալ մեկ այլ ճանապարհով: Այնուհետև ծնողները նրան տարել են դերասանական դպրոց, որտեղ նա սովորել է դերասանական մասնագիտության հիմունքները: Դպրոցն ավարտելուց հետո Մանուչարովն ընդունվել է Շչուկինի անվան թատերական ուսումնարան։
1996-ին նա իր դեբյուտը եղել է «Հասարակ ճշմարտություններ» սերիալում։ 2008-ից 2011 թվականներին Մանուչարովը «Մեծ տարբերություն» հեռուսաշոուի դերասանական կազմում էր։
2005թ-ից զբաղվում է մանկավարժությամբ և դասավանդում Բորիս Շչուկինի անվան ինստիտուտում
2005 թվականից նա զբաղվում է մանկավարժությամբ և դասավանդում է Բորիս Շչուկինի անվան ինստիտուտում։
2018-ին Վյաչեսլավը ստեղծել է իր YouTube ալիքը «Մանուչիի էմպաթիան», որտեղ հարցազրույցներ է անում հայտնի մարդկանց հետ։