Վյաչեսլավ Մանուչարովին շնորհվել է «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչումը

22 Հոկտեմբերի 2023, 16:51

Մշակույթ

Մոսկվայի քաղաքապետարանը թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովին շնորհել է «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչումը: Այս մասին Մանուչարովը հայտնել է տելեգրամյան ալիքում։

«Այսօր քաղաքապետարանից ուրախ և հաճելի լուր եկավ «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչում շնորհելու մասին: Շնորհակալ եմ Մոսկվային և Սերգեյ Սոբյանինին իմ ստեղծագործական գործունեությունը բարձր գնահատելու համար: Ինձ համար սա մեծ ուժ է ավելի մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ աշխատելու՝ ի շահ սիրելի քաղաքի և երկրի: Շնորհակալություն»,- գրել է Մանուչարովը։