ՎԶԵԲ-ը բարելավել է 2026 թվականին զարգացող շուկաների տնտեսությունների աճի կանխատեսումը
27 Փետրվարի 2026, 17:30
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարելավել է զարգացող շուկաների տնտեսությունների աճի կանխատեսումը՝ 2026 թվականին այն բարձրացնելով մինչև 3,6%։
ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի զարգացող շուկաներում ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 3,6%, իսկ 2027 թվականին՝ 3,7%։
Հրապարակած տնտեսական ակնարկում նշվում է, որ սեպտեմբերին ՎԶԵԲ-ն ընթացիկ տարվա տնտեսական աճը գնահատում էր 3,4%, իսկ հաջորդ տարվա համար՝ 3,5%։
«Կայուն աճ՝ շարունակվող առևտրային լարվածության պայմաններում» խորագրով ակնարկը ցույց է տալիս, որ թեև աշխարհաքաղաքական լարվածությունն ու առևտրային վեճերը շարունակում են էական մնալ, դրանց ազդեցությունը համաշխարհային առևտրի վրա առայժմ ավելի մեղմ է, քան նախապես ենթադրվում էր։