ՎԶԵԲ-ը կշարունակի աշխատել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները զարգացնելու ուղղությամբ

18 Հունիսի 2024, 18:25

Տնտեսություն և Բիզնես

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Էլիզաբետ Ֆալչետտիին նշանակել է Թուրքիայի և Կովկասի նոր գործադիր տնօրեն, ասված է բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

«Այս տարի մեր տարեկան հանդիպումն անցկացվեց Երևանում, և հերթական անգամ ականատես եղանք Կովկասի ներուժին։ Մենք կշարունակենք աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները զարգացնելու ուղղությամբ՝ ներդրումների և բարեփոխումների քաղաքական երկխոսության միջոցով աջակցելով մասնավոր հատվածի և հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը։

Ֆալչետին իր նոր պաշտոնավարման կանցնի օգոստոսի 1-ից»,- նշել են ՎԶԵԲ-ում: