«Wine Enthusiast»-ը Հայաստանը ներկայացրել է որպես 7 նորագույն գինեգործական շրջաններից մեկը

23 Հունվարի 2024, 08:56

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը գրավել է գինու հայտնի պարբերականներից «Wine Enthusiast»-ի ուշադրությունը՝ ներկայացնելով երկիրը որպես 7 նորագույն գինեգործական շրջաններից մեկը, որը պետք է լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցելավայրերի ցանկում։

«Աշխարհի գինեգործական շրջաններից շատերն արժանի են շատ ավելի մեծ ճանաչման, քան ստացել են: Հայաստանում գինեգործությունն առնվազն 6 հազար տարվա վաղեմություն ունի։ Այսօր այս տարածաշրջանում գինեգործությունը վերածնվում է»,- նշում է հրատարակությունը։