«Wizz Air»-ը Երևանից Բովե նոր չվերթ կիրականացնի

05 Օգոստոսի 2025, 13:50

Տնտեսություն և Բիզնես

Հունգարական «Wizz Air» լոուքոսթերը հոկտեմբերի 2-ից կսկսի չվերթներ իրականացնել Երևան-Փարիզ-Բովե (քաղաք Ֆրանսիայի մայրաքաղաքից 78 կմ հեռավորության վրա) երթուղով: Մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Նոր ուղղությունը կընդլայնի հայ ուղևորների մուտքը եվրոպական ուղղություններ և դեպի Փարիզ ուղևորությունն ավելի մատչելի կդարձնի: