Արցախից Հայաստան է մուտք գործել 76,407 անձ, Հակարիի կամուրջը հատել է 15,914 տրանսպորտային միջոց
28 Սեպտեմբերի 2023, 20:22
Ժամը 20։00-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 76,407 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 15,914 տրանսպորտային միջոց։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ շեշտելով, որ ժամը 19։00-ի դրությամբ հաշվառում է ստացել 55,248 անձ։
Այս պահի դրությամբ 17,153 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։