Խաչանովն ու Ֆրիցը դարձել են Լոնդոնի զուգախաղի եզրափակչի մասնակիցներ

23 Հունիսի 2024, 21:00

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ու ամերիկացի Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Լոնդոնի մրցաշարի զուգախաղի եզրափակիչ: Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Կիսաեզրափակչում մարզիկները հաղթել են Սալվադորից Մարսելո Արեվալոյին և Խորվաթիայից Մատե Պավիչին 4:6, 6:3, 12:10 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։

Լոնդոնի մրցաշարի եզրափակչում ռուս-ամերիկյան դուետը կխաղա Իվան Դոդիգ/Օսթին Կրայչեկ (Խորվաթիա/ԱՄՆ, 4) — Նիլ Սկուպսկի/Մայքլ Վինուս (Մեծ Բրիտանիա/Նոր Զելանդիա, 7) հանդիպման հաղթողների հետ: